Ռազան ալ Նաջար
Ռազան ալ Նաջար արաբ․՝ روزان النجار | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1997[1] |
Ծննդավայր | Խան Յունիս, Գազայի հատված, Պաղեստին |
Մահացել է | հունիսի 1, 2018[2] (20 տարեկան) |
Մահվան վայր | Khuza'a, Khan Yunis, Khan Yunis Governorate, Գազայի հատված, Պաղեստին |
Գերեզման | Գազա |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | paramedic, բուժքույր և բժիշկ |
Անդամություն | Q123375314? |
Razan al-Najjar Վիքիպահեստում |
Ռազան Աբդուլ Քադիր ալ-Նաջար (Razan Ashraf Abdul Qadir al-Najjar, 1997[3] – հունիսի 1, 2018), պաղեստինցի բուժքույր, պարամեդիկ, ով սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից 2018 թվականին Գազայի սահմանի ցույցերի ընթացքում կամավոր աշխատանքի ժամանակ։ Իսրայելցի զինվորը նրան մահացու կրակել է կրծքավանդակին, երբ նա ձեռքերը վեր է բարձրացրել՝ ցույց տալու, որ զինված չէ[4] և փորձում է օգնության հասնել Իսրայելի սահմանին մոտ գտնվող Գազայի հատվածում գտնվող վիրավորներին[5]։ Իսրայելը սկզբում հերքել է, որ Ռազան ալ Նաջարը ուղղակիորեն թիրախ է եղել և չի հրաժարվել, որ զոհվել է անուղղակի կրակից[6]։ Իսրայելում տեղակայված B'Tselem իրավապաշտպան խումբը նշում է, որ Ալ-Նաջարը սպանվել է դիտավորությամբ[7]։
Ռազան ալ Նաջարը ծնվել է 1997 թվականին Աշրաֆ ալ-Նաջարի (ծն. 1974) ընտանիքում։ Եղել է ընտանիքի 6 երեխաներից ավագը։ Բնակվել է Իսրայելի սահմանի հարևանությամբ գտնվող Քուզա գյուղում[8]։
Իսրայելի պաշտպանության ուժերը հրապարակել են տեսանյութը, որտեղ նա համաձայնել է մասնակցելու բողոքի ակցիաներին որպես կենդանի վահան, ենթադրաբար, Համասի պահանջով[9][10]։ Հետագայում պարզվել է, որ տեսանյութը լիբանանյան հեռուստաընկերության հետ հարցազրույցից հատված է, որը IDF խմբագրել է ալ-Նաջարի մեկնաբանությունը համատեքստից դուրս՝ մոլորության մեջ գցելու համար[9]։ Իրական, չխմբագրված տեսանյութում, նա Համասի վերաբերյալ ոչ մի հիշատակություն չի արել և իրեն անվանել է «փրկարար կենդանի վահան պաշտպանելու և փրկելու առաջնաճակատի վիրավորներին»։ IDF-ը լայնորեն քննադատության է ենթարկվել տեսանյութի կեղծման համար[9][10]։
Վկաների ցուցմունքների համաձայն՝ ալ-Նաջարի վրա կրակ են բացել, երբ մյուս բժիշկների հետ միասին ձեռքերը վերև բարձրացրած սպիտակ շապիկներով քայլելով մոտեցել են սահմանի պարիսպին վիրավոր ցուցարարին բուժելու համար[10]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաջարի հայրը Իսրայելում աշխատել է մետաղաջարդոնների բնագավառում, մինչև սահմանափակումների ի հայտ գալով չթույլատրեցին դեպի սահման ճամփորդել։ Այնուհետև նա աշխատել է որպես հեծանվի մեխանիկ, սակայն դստեր մահվան ժամանակ գործազուրկ էր։ Ընտանիքն ապրում է Քուզայում հարազատների կողմից տրամադրված բնակարանում՝ սահմանի վրա տեղակայված իսրայելական զինվորների տեսադաշտում։ Նրանց տարածքը տարանջատված է 4 մետր բարձրությամբ բետոնե պատով՝ տեղացի բնակիչներին իսրայելական կրակից պաշտպանելու համար[11]։
Ութ անդամներից բաղկացած ընտանիքում մեծանալով՝ ալ-Նաջարը ականատես է եղել երեք պատերազմների՝ 2008-2009 թվականների Գազայի պատերազմ, Ամպամած սյուն գործողություն, երբ նա 16 տարեկան էր և 7 շաբաթյա Անխորտակելի ժայռ գործողությունը[11]։ Չկարողանալով համալսարանական կրթություն ստանալ, սովորել է վայելչագրություն, ինչպես նաև բուժքույրական դասընթաց է անցել[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Palestinian National Register of Citizens
- ↑ https://pantheon.world/profile/person/Rouzan_al-Najjar
- ↑ «من هي الممرضة الشهيدة رزان النجار؟». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Khoury, Jack; Kubovich, Yaniv (2 June 2018). 'Authorities in Gaza: Slain Medic's Teams' Hands Were Raised as They Approached Israeli Border,' Haaretz. Retrieved 14 June 2018.
- ↑ «Protests resume after Palestinian paramedic's Gaza funeral». NBC News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Ahronheim, Anna (2018 թ․ հունիսի 5). «IDF says no direct fire was aimed at Gazan nurse killed Friday». The Jerusalem Post | JPost.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Israeli forces 'deliberately killed' Palestinian paramedic Razan
- ↑ Abunimah, Ali (2018 թ․ հունիսի 2). «Gaza medic killed by Israel as she rescued injured». The Electronic Intifada (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 McKernan, Bethan (2018 թ․ հունիսի 8). «Israeli army edits video of Palestinian medic its troops shot dead to misleadingly show she was 'human shield for Hamas'». The Independent.
- ↑ 10,0 10,1 10,2 Mackey, Robert (2018 թ․ հունիսի 8). «Israel Attempts to Smear Razan al-Najjar, Palestinian Medic It Killed, Calling Her "No Angel"». The Intercept (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Mother of shot Gaza medic: ‘She thought the white coat would protect her’